շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի նախագահը հանդիպել է Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի նախագահը հանդիպել է Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
 
Հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստանի, Արցախի անվտանգային հարցերին, զարգացման հեռանակարներին, Սփյուռքի ներուժի լիարժեք իրացման հնարավորություններին:
 
Վահագն Խաչատուրյանը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների բարձրացրած հարցերին։

  • Կիսվել: