երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելը անվտանգային որևէ երաշխիք չտվեց Մայր Հայրենիքին․ արցախցի պատգամավոր

Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելը անվտանգային որևէ երաշխիք չտվեց Մայր Հայրենիքին․ արցախցի պատգամավոր

Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելը անվտանգային որևէ երաշխիք չտվեց Մայր Հայրենիքին։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։

"«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է», «ՀՀ-ն 1991 -ին է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս», «Արցախի իշխանությունների գործունեությունը ՀՀ-ում ազգային անվտանգության սպառնալիք է» և նմանատիպ այլ թեզեր իրար հետևից բոլոր պաշտոնյանների բերանով կրկնելուց հետո
պաշտոնական Երևանը պնդում է, որ Ադրբեջանը նոր էսկալացիա է հրահրում, խաղաղության գործընթացը ձգձգում և այն փակուղի մտցնում։

Ի՞նչ է սա. սխալ արտաքին քաղաքական հաշվա՞րկ, թե՞ ռազմավարության բացակայություն",-գրել է Արամայիս Աղաբեկյանը։

 

  • Կիսվել: