շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայաստանի իշխանությունները խուճապի մեջ են․ «Ապրելու երկիր»

Հայաստանի իշխանությունները խուճապի մեջ են․ «Ապրելու երկիր»

Քարոզարշավի վերջին օրն է ու այս ընթացքում մենք երկու անգամ այցելեցինք բոլոր վարչական շրջաններ, բոլոր թաղամասեր ու վստահ ենք, որ այն խնդիրները, որ կան Երևանում, դրանց լուծումները երևանցիները գտել են մեր ծրագրերում։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու, նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը:

«Երևանցիները կարող են ունենալ լավագույն ընտրություն՝ ընտրելով «Ապրելու երկիր» կուսակցությանը։ Քարոզչության ընթացքում բնական է՝ իշխանության կողմից աստիճանաբար ավելի ակտիվ տեմպերով կիրառվել է վարչական ռեսուրս, բայց այն ինչ իրականացվում է, մեզ համար անակնկալ չի եղել, որովհետև նման պատկեր մենք տեսել ենք մարզերում ու գիտենք ինչպես հաղթել ՔՊ-ին նման գործիքակազմով։ Իշխանությունները խուճապի մեջ են, ու Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ֆեյսբուքում գովազդելը և այսօրվա հանրահավաքը միայն դրա մասին են խոսում»,- ասաց Առաքելյանը։

Ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ այսօրվա երթով իշխանությունները փորձում են Երևանում ուժի ցուցադրություն իրականացնել։

«Վստահ ենք, որ երևանցիները իրենց ընտրությամբ միանշանակ իշխանափոխություն են իրականացնելու։ Քարոզարշավի ընթացքում մենք ապացուցել ենք, որ մեր ծրագրերը ունակ են ու մենք պատրաստ ենք առաջնորդել Երևանը առաջիկա 5 տարիների ընթացքում»,- ասել է նա։

  • Կիսվել: