երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանի իշխանությունն ամեն ինչ արել ու անում է, որ պատերազմի վտանգ չլինի․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի իշխանությունն ամեն ինչ արել ու անում է, որ պատերազմի վտանգ չլինի․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի ցանկանում Ադրբեջանի հետ պատերազմի հավանականության վերաբերյալ կանխատեսում անել՝ շեշտելով, որ Հայաստանի իշխանությունն ամեն ինչ արել ու անում է, որ նման վտանգ չլինի:

Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով պատերազմի վտանգի վերաբերյալ հարցին:

«Մեր կողմից ամեն ինչ արվել է և արվում է, որ նման վտանգ չլինի»,-ասաց ԱԺ նախագահը:

Անդրադառնալով Ալիևի հռետորաբանությանը՝ նա  շեշտեց, որ բոլոր գործողությունները պետք է լինեն հայելային, պահանջ ներկայացնելը ճիշտ հռետորաբանություն չէ:

  • Կիսվել: