հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի հետագա գոյությունը տարածաշրջանում կախված է Թուրքիայի և Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններից. Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Հայաստանի հետագա գոյությունը տարածաշրջանում կախված է Թուրքիայի և Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններից. Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը TRT Haber-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձին։

Նա նշել է, որ ԱՄՆ-ում գործում է հայկական մեծ լոբբի, որի ՛՛ուժը խիստ չափազանցված է՛՛։

՛՛Բայց իշխանությունները նման հայտարարություններ են անում հայկական լոբբիին հաճոյանալու համար։ Բացի այդ, Բայդենն այսօր հայտարարել է, որ առաջադրվելու է նաեւ 2024 թվականի նախագահական ընտրություններում։

Սակայն 1915 թվականի իրադարձություններն ԱՄՆ նախագահի կողմից ցեղասպանություն որակելը ոչ թե օգուտ է հայերին, այլ վնասում է նրանց, որովհետև Հայաստանի հետագա գոյությունը տարածաշրջանում կախված է Թուրքիայի և Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններից՛՛,-ասել է Շենթոփը:

  • Կիսվել: