երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանի հետ եղել ենք, մնում ենք և լինելու ենք շատ մոտ դաշնակիցներ. Պեսկով

Հայաստանի հետ եղել ենք, մնում ենք և լինելու ենք շատ մոտ դաշնակիցներ. Պեսկով

Ռուսաստանը չի վախենում ի դեմս Հայաստան դաշնակցին կորցնելուց, Մոսկվան և Երևանը մնում են մոտ: Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
«Ոչ, մենք եղել ենք, մնում ենք և, վստահ եմ, լինելու ենք շատ մոտ դաշնակիցներ և գործընկերներ Հայաստանի հետ։ Մենք կարող ենք ունենալ որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, բայց դրանք պետք է լուծվեն երկխոսության շրջանակներում, քանի որ զարգացման տրամաբանությունը և երկու երկրների ազգային շահերը թելադրում են մեր դաշինքն ու գործընկերությունը խորացնելու անհրաժեշտությունը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: