կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արցախի խորհրդարանի նախագահն ամփոփել է տարին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արցախի խորհրդարանի նախագահն ամփոփել է տարին

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ավանդույթի համաձայն, երեկ լրագրողների հետ կայացած տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի խորհրդարանի 2019-ի գործունեության արդյունքներն է ամփոփել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:   Հատկանշական է, որ հանդիպմանը հնչեցված հարցերի մի զգալի մասն առնչվում էր 2020 թ. կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին: Լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվեցին, թե ինչպիսին է խորհրդարանի ղեկավարի կարծիքը` անհամեմատ մեծ թվով նոր կուսակցությունների ի հայտ գալու հանգամանքի վերաբերյալ: Արդյոք, մտահոգի՞չ չէ, որ մի փոքրիկ երկրում, որ հազիվ մեկ տասնյակի էր հասնում նրանց թիվը, 2019-ին գրեթե եռապատկվել է, եւ բոլորն էլ հավակնում են մասնակցել համապետական ընտրություններին: Ազգային ժողովի նախագահը նման երեւույթը միանգամայն բնական, նորմալ է համարում  ընտրությունների նախաշեմին եւ գտնում, որ անհրաժեշտ է քաղաքական բոլոր ուժերին հնարավորություն տալ ինքնադրսեւորվել եւ շահել ընտրողների վստահությունը:

Նրա համոզմամբ, ովքեր կդիմանան մրցապայքարին, վստահաբար առաջ կշարժվեն, իսկ ովքեր դուրս կմնան պայքարից` ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը եւ կանհետանան քաղաքական դաշտից:«Ավանդույթի համաձայն, երեկ լրագրողների հետ կայացած տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի խորհրդարանի 2019-ի գործունեության արդյունքներն է ամփոփել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:   Հատկանշական է, որ հանդիպմանը հնչեցված հարցերի մի զգալի մասն առնչվում էր 2020 թ. կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին:

Լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվեցին, թե ինչպիսին է խորհրդարանի ղեկավարի կարծիքը` անհամեմատ մեծ թվով նոր կուսակցությունների ի հայտ գալու հանգամանքի վերաբերյալ: Արդյոք, մտահոգի՞չ չէ, որ մի փոքրիկ երկրում, որ հազիվ մեկ տասնյակի էր հասնում նրանց թիվը, 2019-ին գրեթե եռապատկվել է, եւ բոլորն էլ հավակնում են մասնակցել համապետական ընտրություններին: Ազգային ժողովի նախագահը նման երեւույթը միանգամայն բնական, նորմալ է համարում  ընտրությունների նախաշեմին եւ գտնում, որ անհրաժեշտ է քաղաքական բոլոր ուժերին հնարավորություն տալ ինքնադրսեւորվել եւ շահել ընտրողների վստահությունը: Նրա համոզմամբ, ովքեր կդիմանան մրցապայքարին, վստահաբար առաջ կշարժվեն, իսկ ովքեր դուրս կմնան պայքարից` ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը եւ կանհետանան քաղաքական դաշտից:

Դատելով գալիք տարում կայանալիք համապետական ընտրությունների տրամաբանությունից, ակհայտ է, որ այն ընթանալու է մրցակցային անզիջում, թեժ պայքարի շրջանակներում: Հետեւաբար, հաշվի առնելով քաղաքական դաշտում դրսեւորվող բուռն զարգացումները, որպես խորհրդարանում ներկայացված քաղաքական առաջատար ուժերից մեկի առաջնորդ, որքանով է իրատեսական համարում ընտրություններին «միասնական դաշտով» հանդես գալու հնարավորությունը: Պատասխանելով «ՀՀ-ի» այս հարցին, պարոն Ղուլյանը խոստովանեց, թե արծարծվող թեման շատ ակտուալ է, որովհետեւ այն հանրային տրամադրություններից է գալիս:

Ըստ բանախոսի, քաղաքական նման ընդարձակ, «մասնատված» դաշտում ընտրողների համար դժվար է լինելու կողմնորոշվելը, թե քաղաքական որ ուժի, որ թեկնածուի օգտին կկատարի քվեարկումը: Ուստի նա գտնում է, որ պրոցեսը բաց է լինելու մինչեւ նախագահի թեկնածուների եւ քաղաքական ուժերի գրանցումն իրականացվի, եւ օրենսդրությամբ ոմանք իրենց թեկնածությունը եւ հայտերը հանեն:

«Որպեսզի գաղափարական հիմքը չկորչի եւ չդառնա երրորդական ուղղվածություն, ընտրության հարցում երբեք չպետք է սխալվել,- ասաց Ա. Ղուլյանը: - Ընտրական գործընթացները երկրում պիտի իրականացվեն այն դիտանկյունից, որ Արցախի Հանրապետության պարագայում միջազգային ճանաչման տեսանկյունից շատ կարեւոր ազդակ կարող է լինել աշխարհին»»:

  • Կիսվել: