չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
«Հայաստանի Հանրապետություն»․ Համադրվում են սոցիալական և բնապահպանական ծրագրերը․ հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտ

«Հայաստանի Հանրապետություն»․ Համադրվում են սոցիալական և բնապահպանական ծրագրերը․ հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտ

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Աշխատատեղերի ստեղծումն ուղղակիորեն կապված է երկրի տնտեսության աճի հետ: Այն ապահովում է ընտանիքների կայուն և երկարաժամկետ եկամտի աղբյուրը: Այս ուղղությամբ տարվող աշխատանքները  յուրաքանչյուր պետության  առաջնահերթություններից են: Գործազուրկների ժամանակավոր զբաղվածության հարցի լուծումը նույնպես կառավարության գործողությունների թիրախում է: Այդ ուղղությամբ իրականացվող քայլերն առանձնակի նշանակություն են ստանում, երբ ունենում են երկակի ազդեցություն՝ լուծելով տարբեր նշանակության առաջնային խնդիրներ:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, համագործակցելով շրջակա միջավայրի նախարարության հետ, մշակել և հանրային քննարկման է ներկայացրել իրավական ակտ, որը լուծում է երկու հիմնական խնդիր՝ սոցիալական և բնապահպանական:

Գերատեսչությունները նախաձեռնել են փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» թիվ 534-Ն որոշման մեջ:

Մասնավորապես՝ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» կարգի  վարձատրվող հասարակական աշխատանքների ոլորտների ցանկը համալրվել է ևս երեքով՝ անտառների վերականգնման, անտառապատման և խնամքի իրականացման աշխատանքներով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: