երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Գևորգ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել աշխատաշուկայի և գործազրկության վերաբերյալ

Գևորգ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել աշխատաշուկայի և գործազրկության վերաբերյալ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատաշուկայի և գործազրկության մակարդակի վերաբերյալ վիճակագրություն է հրապարակել։
 
«0-ից բարձր հարկման բազա ունեցող աշխատատեղերի թվաքանակը. 
2025թ. տարեվերջ՝ 822 700 մարդ, 
2017թ. տարեվերջ՝ 534 200 մարդ։ 
Աճը՝ 288 500 կամ 54% ։
 
500,001 և ավելի դրամ վարձատրությամբ աշխատատեղերի թվաքանակը.
2025թ. տարեվերջ՝ 159,324 կամ ընդհանուր աշխատատեղերի 19,4%-ը։
2017թ. տարեվերջ՝ 40,836 կամ ընդհանուր աշխատատեղերի 7,6%-ը: 
 
Գործազրկության մակարդակը. 
2025թ. 3-րդ եռամսյակ՝ 11,8%։
2017թ. 3-րդ եռամսյակ՝ 16,4 %»,- սոցցանցի իր էջում գրել է նախարարը։

  • Կիսվել: