ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Չի բացառվում, որ Իլհամ Ալիևն ու Զելինսկին նոր  հակահայկական դրսեւորումներ ցուցադրեն

«Հայաստանի Հանրապետություն»․ Չի բացառվում, որ Իլհամ Ալիևն ու Զելինսկին նոր հակահայկական դրսեւորումներ ցուցադրեն

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Բաքու եւ չի բացառվում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ սկսեն նոր հակահայկական դրսեւորումներ ցուցադրել, որովհետեւ ինչպես միշտ հայտարարել են, որ Ուկրաինան ու Ադրբեջանը սատարում են միմյանց «երկու երկրների տարածքային ամբողջականության եւ սուվերենության վերականգնման հարցերում»: Նշել են նաեւ, որ բանակցության հիմնական թեման տարածաշրջանային եւ ազգային անվտանգության ապահովումն է, «ամենից առաջ խոսքը Ուկրաինայի արեւելքում պատերազմի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է…»: Կիեւն ու Բաքուն շարունակում են այս ուղղությամբ համատեղ աշխատանքը ինչպես երկկողմ ձեւաչափում, այնպես էլ տարբեր միջազգային կազմակերպություններում աշխատանքի շրջանակներում:

Իսկ Իլհամ Ալիեւը պատրաստվում է որպես դիտորդ մասնակցել նաեւ ԱՊՀ եւ ԵԱՏՄ գործունեությանը, ինչը Հայաստանի նկատմամբ քաղաքական եւ տնտեսական հարվածների շարունակությունը կարելի է համարել:

Փաստորեն, ԱՊՀ-ի դեմ գործող ՎՈւԱՄ-ի ամենաեռանդուն մասնակիցը Հայաստանի դեմ է գործում նաեւ այն կառույցներում (ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ), որտեղ մեր երկիրը լիիրավ անդամ-պետություն է: Սա հիշեցնում է ՀԱՊԿ-ի ուշացած ու երկիմաստ հայտարարությունները ի պատասխան ադրբեջանական սադրանքների, Մոսկվայի ու Մինսկի կողմից Բաքվին զենք վաճառելու քաղաքականությունը եւ այլ նման բաներ:

Վստահ կարելի է ասել, որ Հայաստանի՝ ՎՈւԱՄ-ում դիտորդ լինելու հավանականությունն անգամ մեծ աղմուկ կառաջացնի ԱՊՀ-ում եւ ԵԱՏՄ-ում…»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: