ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Արցախի խնդրի միանձնյա լուծումը բացառվում է

«Հայաստանի Հանրապետություն». Արցախի խնդրի միանձնյա լուծումը բացառվում է

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում օրեր առաջ հրապարակել էր նախորդ տարի օգոստոսին Արցախում հնչեցրած 6 կոնսենսուսային կետ, որոնք, ըստ վարչապետի, համազգային միասնականությունն ապահովելու անկյունաքարերը պետք է դառնան: Եվ այսպես, վեցերորդ կետը վերաբերում է Արցախի խնդրի կարգավորմանը, որի գերնպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման ու անվտանգության ապահովումը:

Այս կետով վարչապետն անդրադառնում է տարիներ շարունակ չարչրկված ու այժմ էլ հաճախակի շահարկումների առիթ դարձող այն մեղադրանքներին, թե իշխանությունները գործարքի են գնում ԼՂ հարցում հակառակ կողմի հետ, ենթարկվում են ճնշումների, հանձնում են հողերը եւ այլն: Ըստ որում, դա խնդիր է եղել նաեւ նախորդ իշխանությունների համար: Այժմ վարչապետը հստակ նշում է, որ Արցախի խնդրի ընդունելի լուծում կարող է դառնալ միայն այն տարբերակը, որը կարժանանա Արցախի ու Հայաստանի ժողովուրդների հավանությանը: Իսկ թե դա ինչպես կարվի՝ հանրաքվեի միջոցով, թե այլ, դա արդեն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է:

Այս մոտեցման մեջ, անշուշտ, արդարության մեծ տարր կա, քանի որ այնպիսի գլոբալ ու համազգային խնդիր, ինչպիսին է Արցախի հարցի կարգավորումը, չի կարող իրականացվել միանձնյա կամ որեւէ քաղաքական վերնախավի որոշմամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: