ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Առաջնային է դառնում ֆիզիկական ակտիվության պահպանումը

«Հայաստանի Հանրապետություն»․ Առաջնային է դառնում ֆիզիկական ակտիվության պահպանումը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․

«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտն առաջիններից մեկն էր, որ արձագանքեց հեռավար կրթություն իրականացնելու նախարարության ուղերձին եւ կարճ ժամանակում կարողացան կազմակերպել հեռավար ուսուցում՝ օգտագործելով տեղեկատվական եւ հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաները։ Ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, օլիմպիական կարգի մրցավար  Դավիթ Խիթարյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հեռակա ուսուցումը հետաձգել են, իսկ առկա ուսուցման տեսական դասընթացներն անցկացնում են հիմնականում «zoom» հարթակում։

Վերջին տարիներին համակարգիչներից եւ հեռախոսներից մեծ կախվածությունը մարդկանց ավելի նստակյաց էր դարձրել, ինչը մեծացնում էր առողջական խնդիրների առաջացման հավանականությունը։ Ներկա պայմաններում, երբ հասկանալի պատճառներով ավելի է սահմանափակվել ֆիզիկական ակտիվության հնարավորությունը, մարդկանց առողջության համար նոր մարտահրավերներ է առաջացնում։ Դ. Խիթարյանի խոսքով, հասարակությունը պետք է գիտակցի, որ «ֆիզիկական կուլտուրա» բառը հուշում է, որ սպորտային ակտիվությունը, ֆիզիկական պատրաստվածությունը մարդու կուլտուրայի մի մասն են»։

  • Կիսվել: