ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». ԱՄՆ-Չինաստան տնտեսական հակադրության նպատակը...

«Հայաստանի Հանրապետություն». ԱՄՆ-Չինաստան տնտեսական հակադրության նպատակը...

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Պետությունների վերլուծական կենտրոններն այսօր լծված են համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի ազդեցության եւ դրա հետեւանքով փոփոխությունների հավանական սցենարների կանխատեսման եւ իրավիճակի գնահատման աշխատանքներին: Առաջ են քաշվում բազմաթիվ, այդ թվում նաեւ իրարամերժ կարծիքներ: Այն, որ համավարակը էական ազդեցություն է ունենալու պետությունների արտաքին եւ ներքին տնտեսական քաղաքականության ու այլ ոլորտների վրա՝ քննարկման ենթակա հարց չէ, դրանց արդյունքները շոշափելի են արդեն այսօր:  Մյուս կողմից էլ աշխարհի գլոբալ զարգացումների եւ մարդկության կենսագործունեության տարբեր ոլորտների վրա առաջնային ազդեցություն ունեն տնտեսական շահերը՝ լինեն դրանք պետություններինը, թե խոշոր կորպորացիաներինը:

Վերջին տարիներին հատկապես սրվել էր ԱՄՆ-ի եւ Չինաստանի դիմակայությունը տնտեսական հարթության վրա: Այն ուղեկցվում է քաղաքական շղարշով՝ ժամանակ առ ժամանակ ստանալով սուր բնույթ: Այդ հանգամանքին հակառակ, մեծ թվով ամերիկյան ընկերություններ գործունեություն են իրականացնում ասիական այս երկրում: Քիչ թիվ չեն կազմում նաեւ ԱՄՆ-ում գործող չինական ընկերությունները: ԱՄՆ կապիտալի այս վարքը բացատրվում է տնտեսագիտության տարրական աքսիոմայով՝ Չինաստանում տնտեսական գործունեություն ծավալելը շահեկան է, քանի որ այնտեղ արտադրանքի ինքնարժեքը բոլոր դեպքերում անհամեմատ ավելի ցածր է լինում, քան այլ երկրներում: Այս տնտեսական պայմանի դեմ առայժմ չի կարողանում կանգնել որեւէ քաղաքական փաստարկ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: