երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվեց Միջազգային քրեական դատարանում և Լյուքսեմբուրգում մեր նորաբաց դիվանագիտական գրասենյակում. Միրզոյան

Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվեց Միջազգային քրեական դատարանում և Լյուքսեմբուրգում մեր նորաբաց դիվանագիտական գրասենյակում. Միրզոյան

Վերջին մեկ շաբաթը բացառիկ էր Հայաստանի միջազգային ներկայությունը և մեր միջազգային ներգրավվածությունն ավելացնելու համատեքստում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ որպես հիմք ունենալով օրենքի գերակայության նկատմամբ ՀՀ ամուր հանձնառությունը և համախոհ երկրների հետ գործընկերային հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու վճռականությունը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

՛՛Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվեց Միջազգային քրեական դատարանում (Հաագա) և Լյուքսեմբուրգում մեր նորաբաց դիվանագիտական գրասենյակում՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: