Հայաստանի և Սենեգալի միջև համագործակցությունը կընդլայնենք ի շահ մեր ժողովուրդների. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սենեգալի Հանրապետության նախագահ Մակի Սալին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Լիահույս եմ, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Հայաստանի և Սենեգալի միջև հաջողությամբ զարգացող համագործակցությունը համատեղ ջանքերով կընդլայնենք նաև բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»։



