կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը 99 տոկոսով համընկնում են. Ալեն Սիմոնյանի հարցազրույցը ՌԲԿ-ին (տեսանյութ)

Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը 99 տոկոսով համընկնում են. Ալեն Սիմոնյանի հարցազրույցը ՌԲԿ-ին (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստան պաշտոնական այցի ժամանակ հարցազրույց է տվել ՌԲԿ հեռուստաալիքին։

Սիմոնյանը նշել է, որ ռուս գործընկերների հետ բանակցությունների հիմնական թեման եղել է պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, նաեւ քննարկվել է գերիների հարցը։

Ադրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ ՀՀ ԱԺ նախագահն ասել է, որ, իր կարծիքով, 99 տոկոսով Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը համընկնում են։

Հարցին՝ ինչպես եղավ, որ պատերազմում պարտվելուց հետո իշխանությունը վերընտվեց, Ալեն Սիմոնյանը պատասխանել է. ՛՛Որովհետեւ չենք ստել ժողովրդին՛՛։

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաեւ հայ-իրանական հարաբերություններին։ Խոսելով Իրանի հետ վերջին շրջանում ավելի մտերիմ դառնալու մասին՝ նա ասել է, որ դա առաջօն հերթին մեր ընդհանուր շահերից է բխում: Նա նշել է. ՛՛Մեր չորս հարեւաններից երկուսը փակել են սահմանները։ երկու ճանապարհ կա՝ մեկը Վրաստանով դեպի Ռուսաստան, մյուսը՝ Իրան։ Իսկ Իրանի համար ելք դեպի Սեւ ծով եւ հյուսիս հնարավոր է միայն Հայաստանի միջոցով՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: