հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկել են եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանն առնչվող հարցեր

Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկել են եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանն առնչվող հարցեր

Այսօր Երևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Այս մասին տեղեկատնում ենք կառավարության պաշտոնական կայքէջից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի բնակիչներին ուղղված հումանիտար աջակցության հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և առողջապահության ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները:

Համաձայն հաղորդագրության՝ անդրադարձ է կատարվել նաև փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի և փորձագիտական խմբերի աշխատանքներին առնչվող հարցերին:

  • Կիսվել: