չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները փայլուն ապագա ունեն. Պեսկով

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները փայլուն ապագա ունեն. Պեսկով

Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են պատմական խորը արմատների վրա և ունեն փայլուն ապագա: «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ այդ հարաբերությունները նախկինի պես գործընկերային են։ Դրանք առանձնահատուկ հարաբերություններ են, որոնք ունեն պատմական խորը արմատներ։
 
«Իհարկե, կան որոշակի զգայուն հարցեր։ Ռուսաստանը լիովին հավատարիմ է այն եռակողմ փաստաթղթերին, որ ստորագրվել է 2 տարի առաջ»,-հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը ՝ անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին։
Նշենք, որ ռուսական կողմը բազմիցս հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների կետերի իրագործման անհրաժեշտության մասին ՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համատեքստում:

  • Կիսվել: