շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Հայաստանի և մեր ժողովրդի ապագան վճռվում է այսօր․ «Ժառանգություն»

Հայաստանի և մեր ժողովրդի ապագան վճռվում է այսօր․ «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սարդարապատը պատմական է և՝ խիստ իրական.

Հայաստանի և մեր ժողովրդի ապագան վճռվում է այսօր։ Սարդարապատը պատմական բեկման գոյութենական ուղենիշն է, անտարակույս, բայց նրա դասն ու ոգին խիստ այժմեական են և բախտորոշ։

Կամ այսօրվա խորհրդով միանում ենք ըստ էության և ամբողջանվեր՝ փրկելու հայոց հայրենիքը, քաղաքակրթությունը և պետականությունը, կամ կորցնում ենք համարյա ամեն ինչ՝ ինքնություն, ինքնիշխանություն, մեր վերջին արժանապատվությունն անգամ։

Մեր ժառանգությունը պատկանում է բոլորիս և, հանուն մեր իրավունքի ու ազգային շահի, պարտական ենք մեր սերունդների սրբազան պայքարն ի կատար ածել։

Առաջնորդ ու շարքային, մշակ ու զինվոր, հարթակ ու հրապարակ պետք է դառնան ՄԵԿ՝ գործելով բովանդակ ներդաշնակությամբ, համեստ, զգոն և անձնազոհաբար։ Միմիայն այսպես մեր երկիրն ու քաղաքացին կունենան վաղվա օր և ոչ երբեք՝ ի շրջանս յուր։

Սարդարապատն այսօր է և իրական՝ իր հաղթանակին սպասող։
Իսկ հիմա, հայրենակիցներ, ամեն մեկս իր բաժին դիրքում։

«Մայիս 28»-ը շնորհավոր»։

  • Կիսվել: