ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Հայաստանի եւ Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը

Հայաստանի եւ Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը

Հայաստանը կարեւորում է Իտալիայի հետ հարուստ պատմության և կապերի վրա հիմնված հարաբերությունների հետեւողական զարգացմանը՝ նաեւ ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում՝ հիմված ընդհանուր մշակութային եւ ժողովրդավարական արժեքների վրա: Այս մասին Երեւանում ապրիլի 3-ին Իտալիայի ԱԳՆ ղեկավար Լուիջի դի Մայոյի հետ հանդիպման ավարտին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նախարարը գոհունակություն է հայտնել բարձր մակարդակով վարվող քաղաքական երկխոսության եւ այցերի դրական դինամիկայի առնչությամբ: 

Նախարարը գոհունակություն է հայտնել բարձր մակարդակով վարվող քաղաքական երկխոսության եւ այցերի դրական դինամիկայի առնչությամբ: Նրա խոսքով՝ կողմերն արձանագրել են ապրանքաշրջանառության եւ Հայաստանում իտալական ներդրումների ծավալի տարեցտարի գրանցվող աճը՝ վստահեցնելով, որ կողմերը հետաքրքրված են տնտեսական համագործակցության զարգացման հարցում: Այնուամենայնիվ, հսկայական չօգտագործված ներուժ կա, որի ներգրավման համար կարեւոր է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Նախարարը հիշեցրել է, որ վերջին անգամ հանձնաժողովը գումարվել է 2017թ.: «Կարծում եմ՝ կարող ենք քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- հավելել է Միրզոյանը:

  • Կիսվել: