ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանի և Բուլղարիայի նախագահները կարճատև առանձնազրույց են ունեցել

Հայաստանի և Բուլղարիայի նախագահները կարճատև առանձնազրույց են ունեցել

Դուբայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելեց Բուլղարիայի տաղավար:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Վահագն Խաչատուրյանը Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի ուղեկցությամբ շրջայց կատարեց տաղավարում:

Շրջայցից հետո երկու երկրների նախագահները կարճատև առանձնազրույց ունեցան:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովն անցկացվում է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում։ Ավելի քան 70,000 պատվիրակներ են մասնակցում COP28-ին՝ ներառյալ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) անդամ երկները: Մասնակիցների թվում են նաև բիզնեսի առաջնորդներ, կլիմայագետներ, լրագրողներ և տարբեր այլփորձագետներ և շահագրգիռ կողմեր:

Հայաստանի Հանրապետության նախագահը համաժողովի շրջանակում ելույթով է հանդես եկել՝ ընդգծելով, որ կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիրը:

  • Կիսվել: