չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանի եւ Արցախի նախկին վարչապետները վաղը դատարանում կերաշխավորեն Ռոբերտ Քոչարյանի ազատության համար

Հայաստանի եւ Արցախի նախկին վարչապետները վաղը դատարանում կերաշխավորեն Ռոբերտ Քոչարյանի ազատության համար

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը վաղը կներկայանան դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկությամբ։

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

 

Քոչարյանը անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակվել 2019 թվականի մայիսին: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել նրան: Հունիսի 25-ին, սակայն, Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը և Քոչարյանին դարձյալ կալանավորել:

  • Կիսվել: