շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի և Արցախի անվտանգությունը ապահովել և նրան զուգահեռ Հայկական բանակը կերտել ենք ազգովի․ Սեյրան Օհանյան

Հայաստանի և Արցախի անվտանգությունը ապահովել և նրան զուգահեռ Հայկական բանակը կերտել ենք ազգովի․ Սեյրան Օհանյան

Երկար տարիների ռազմավարական պլանավորմամբ իրականացված պաշտպանական քաղաքականության և դրա շրջանակներում անցկացված պետական մակարդակի զորավարժություններով փորձարկմամբ ամրապնդման շնորհիվ այսօր ակնհայտ է, որ խաղաղության պարտադրումը ավելի լայն հասկացություն է։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ: Նա նշել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Հունվարի 28-ին մենք տոնում ենք մեր հարազատ Բանակի 28-րդ տարեդարձը։

Ինձ համար այս թանկ, նվիրական տոնի կապակցությամբ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝
– համայն հայությանը, Հայաստանում և Արցախում ապրող բոլոր ազգերի քաղաքացիներին,
– մեր ողջ պատմության անմահ հերոսներին ու տաղանդաշատ զորավարներին,
– Հայրենական պատերազմի բովում թրծված մեր պապերին ու հայրերին,
– Արցախյան պատերազմի փառապանծ մարտիկներին և վետերաններին,
– զոհված, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին,
– քաջարի նախնիների սխրագործություններով տոգորված մեր սերնդակիցների նման՝ իրենց հայրերի հերոսություններով օժտված, կյանքի ավյունով, երազանքներով լի, ստեղծագործ ու համարձակ կեցվածքով մեր երիտասարդ սերնդին,
– Հայկական բանակի ողջ անձնակազմին՝ գեներալներին, սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, բոլոր նրանց, ովքեր Արցախյան ազատամարտից մինչև ապրիլյան պատերազմ, մինչ այսօր, իրենց դիրքում ամուր կանգնած, տոկուն կամքով, արհեստավարժ խնդիր են կատարում՝ հոխորտացող, սադրող հակառակորդին խաղաղություն պարտադրելով։

Ակնհայտ է, որ Հայաստանի և Արցախի անվտանգությունը ապահովել և նրան զուգահեռ Հայկական բանակը կերտել ենք ազգովի, և դրա համար է, որ երկար տարիներ ծառայելով բանակում՝ ինձ համար Հայոց բանակի զինծառայողն ու Հայաստանի քաղաքացին, սահմանում կանգնած զինվորն ու սահմանին ապրող, հողին կառչած գյուղացին նույն հարթության վրա են եղել, և այսօր էլ պետության համար օրհասական պահին նրանք նույն խնդիրն են կատարելու՝ միասնական պաշտպանելով մեր Հայրենիքը։

Երկար տարիների ռազմավարական պլանավորմամբ իրականացված պաշտպանական քաղաքականության և դրա շրջանակներում անցկացված պետական մակարդակի զորավարժություններով փորձարկմամբ ամրապնդման շնորհիվ այսօր ակնհայտ է, որ խաղաղության պարտադրումը ավելի լայն հասկացություն է։ Պետության, հասարակության և անհատի անվտանգության ապահովումը, կայուն զարգացումը, հայ ինքնության պահպանումը իրականացվում են կենսագործունեության բոլոր ոլորտների համար ժողովրդավարական արժեքների համակարգի վրա հիմնված միասնական պետական քաղաքականության իրագործման միջոցով, որի հիմնական երաշխիքներն են՝
• պետական կառավարման համակարգի արդյունավետությունը,
• իրավունքի գերակայության ապահովումը,
• ժողովրդավարական արժեքների արմատավորումը,
• դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը,
• Զինված ուժերի մարտունակությունը,
• անվտանգության և իրավապահ մարմինների արդյունավետ գործունեությունը,
• արդյունավետ միջազգային ներգրավվածություն ապահովող արտաքին քաղաքականությունը,
• սոցիալական արդարության ապահովումը։

Ես կավելացնեմ նաև՝
• ժողովրդագրության պայմանների կտրուկ բարելավումը,
• պետության համաչափ զարգացումն ու պայքարը ուրբանիզացիայի պատճառների դեմ,
• տնտեսության թռիչքային զարգացումը։

Հասկանալի է չէ՞, որ նշված երաշխիքներից միայն մեկն է վերաբերում Զինված ուժերի մարտունակությանը, մյուսներին մենք կարող ենք հասնել արդարության և ներքին համախմբվածության միջոցով, որոնք հատկապես կարևոր են մեզ նման փոքր, զարգացած ենթակառույցներ, մեծաքանակ բնական ռեսուրսներ, արտաքին ճանապարհներ ու դեպի ծով ելք չունեցող երկրի համար։

Յուրաքանչյուր պետություն բնութագրվում է իր տարածքով, բնակչությամբ և տնտեսությամբ. նրա ռազմական ներուժի բաղկացուցիչ մասերն են տնտեսությունը, բանակն իր զորահավաքային պատրաստականությամբ և բնակչության հայրենասիրական ու երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը։

Ինչպես տեսնում եք, տնտեսությունը որոշիչ է բոլոր տարբերակներում. զարգացող պետությունների համար, որպես ռազմական ներուժի գերակա մաս, մանավանդ բանակահենք տնտեսությունը նույնիսկ առաջնային է, քան բանակը»:

Գրառումն ամբողջությամբ՝ Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջում:

  • Կիսվել: