հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը վերափոխման հնարավորություններ է բացում ամբողջ Հարավային Կովկասի համար. ԱՄՆ Պետդեպ

Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը վերափոխման հնարավորություններ է բացում ամբողջ Հարավային Կովկասի համար. ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ-ն Նահանգները ձգտում է կառուցողական հարաբերությունների Վրաստանի հետ։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի՝ «Նետգազետի» հրատարակությանն ուղղված նամակում՝ ի պատասխան վերջինիս ուղղված հարցման։

Նշենք, որ «Նետգազետի»-ն, մասնավորապես,  դիմել էր ԱՄՆ Պետքարտուղարությանը՝ պարզաբանելու համար, թե Վրաստանի և Իրանի ներկայիս հարաբերություններն ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների և տարածաշրջանային ավելի լայն քաղաքական հարցերի վրա։

«Միացյալ Նահանգները 33 տարի շարունակ եղել է Վրաստանի և վրաց ժողովրդի նախընտրելի գործընկերը։ Մենք նախկինի պես հաստատակամորեն աջակցում ենք Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Նախագահ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը վերափոխման հնարավորություններ է բացում ամբողջ Հարավային Կովկասի համար։ Վրաստանը կարող է իր ներդրումն ունենալ և հսկայական օգուտ քաղել այն կայունությունից ու բարգավաճումից, որն ապահովում է այս համաձայնագիրը», - ասված է Պետքարտուղարության ներկայացուցչի պատասխան հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: