երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ կնքվի. Ալիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ կնքվի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ ապրիլի 6-ին պատրաստվում է Բրյուսելում հանդիպում անցկացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և պնդել, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ կնքվի։ Այս մասին փոխանցում է «Ինտերֆաքս Ադրբեջան» գործակալությունը։

«ԵՄ-ն հայտարարել է, որ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ նախատեսվում է Հայաստանի վարչապետի հետ հանդիպում։ Հուսով եմ, որ այդ հանդիպումն արդյունավետ կլինի։

Արդեն մի քանի հանդիպում եղել է, մենք պետք է առաջ շարժվենք խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով ու ստորագրենք այդ փաստաթուղթը հնարավորինս սեղմ ժամկետներում։ Ադրբեջանը ներկայացրել է իր տեսլականներն այս հարցի շուրջ»,-ասել է Ալիևը։

  • Կիսվել: