«Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի ճանապարհին խոչընդոտներ կան». Բայրամովը՝ ԱՄՆ սենատորին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Սթիվ Դեյնսի հետ։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Բայրամովը սենատորին ասել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի ճանապարհին ՛՛խոչընդոտներ կան՛՛։