կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացում 2020-ից ՌԴ առաջ քաշած նախաձեռնությունները Արևմուտքին հանգիստ չեն տալիս․ Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացում 2020-ից ՌԴ առաջ քաշած նախաձեռնությունները Արևմուտքին հանգիստ չեն տալիս․ Զախարովա

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների հարցերով մենք զբաղվում ենք մշտապես ամենաբարձր մակարդակով, ԱԳ նախարարության, հատուկ ներկայացուցիչների, դիվանագիտական ներկայացուցչությունների, փորձագիտական մակարդակներում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հավելել է, որ նոր հանդիպումների մասին ՌԴ ԱԳՆ-ն տեղյակ կպահի սահմանված կարգով, բայց գործընթացն ինքնին երբեք չի կանգնում, իսկ հանդիպումներն անցկացվում են գործընթացի որևէ փուլ ավարտելու կամ նորը մեկնարկելու համար։

Զախարովան կրկին անդրադարձել է լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկությանը, թե իբր ամերիկյան կողմը սպառնալիքներով փորձում է միջնորդություն պարտադրել Բաքվին և Ստեփանակերտին։ Նրա խոսքով՝ այս ամենը միայն բարդացնում է գործընթացը և նպաստում դրա հետընթացին։

«Մենք հասկանում ենք, որ դա արվում է այն պատճառով, որ 2020 թվականից Ռուսաստանի առաջ քաշած նախաձեռնությունները, որպես իրական միջնորդի, որպես Հայաստանի և Ադրբեջանի իրական ընկերոջ, նրանց մոտ անհանգստություն առաջացրին։ Երկարատև հակամարտությունը վերջապես գործնականում կարգավորվելու հնարավորություն ստացավ։ Մեր զորակազմը, դիվանագիտական ջանքերը, տնտեսական բաղադրիչն իրենց հանգիստ չեն տալիս։ Միջնորդների քողի տակ հանդես են գալիս նրանք, ովքեր այդ տարածաշրջանի համար խաղաղություն, կայունություն և բարգավաճում չեն ցանկանում»,- ասել է դիվանագետը։

  • Կիսվել: