երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման մասին պայմանավորվածությունը հույսի շող է․ Լուազո

Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման մասին պայմանավորվածությունը հույսի շող է․ Լուազո

Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ, ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությանը՝ մեկնաբանելով հայկական և ադրբեջանական կողմի՝ գերիների փոխանակման պայմանավորվածությունները․

«Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման մասին պայմանավորվածությունը հույսի շող է։

Թող դրան հետևվի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքումը»,- գրել է Լուազոն։ 

  • Կիսվել: