հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է Ria.ru-ն։

Ճեպազրույցի ընթացքում Զախարովան նշել է, որ, համապատասխան նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարության, իրականացվել է գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով, դրան նախորդել է մեծ նախապատրաստական աշխատանք, որն իրականցվել է ռուս խաղաղապահների և Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Կարող եմ իմ կողմից հավելել միայն այն, որ գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է»,- ասել է Զախարովան:

  • Կիսվել: