երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիայի վտանգը պահպանվում է.  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիայի վտանգը պահպանվում է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիայի և առճակատման վտանգը պահպանվում է, այսօր հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, ընթացիկ տարվա իրադարձությունները ցույց են տվել, որ ՀԱՊԿ-ին անհրաժեշտ է օպտիմալացնել ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մեխանիզմը, այս հարցի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ է պատրաստվել և համաձայնեցվում է։

«Այս տարի մեր կազմակերպության պատասխանատվության ոլորտում տեղի ունեցած իրադարձություններն ու միջադեպերը ցույց տվեցին ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմի օպտիմալացման անհրաժեշտությունը։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների անունից պատրաստվել և համաձայնեցվում է փաստաթղթերի համապատասխան փաթեթ այս հարցի վերաբերյալ», - ասել է նա։

  • Կիսվել: