Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը կապված է ոչ թե ՀՀ-ում ապրող հայերի, այլ հայկական սփյուռքի հետ․Քուրթուլմուշ
Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուց բացի այլ շանս չունի։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։
Նա նշեց, որ Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ.
«Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը կապված է ոչ թե Հայաստանում ապրող հայերի, այլ Եվրոպայի և Ամերիկայի հայկական սփյուռքի և այս տարածաշրջանում խաղաղություն չցանկացող շրջանակների հետ։