կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ապագայում կհանդիպեն

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ապագայում կհանդիպեն

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ապագայում հանդիպում կունենան: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվականները, այս մասին ասել է Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ։

«ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի զրույցի ընթացքում արծարծվել են կլիմայի փոփոխության թեմայով Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի համագործակցության և համատեղ միջոցառումների անցկացման հարցեր։ Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Ալիևը նշել է, որ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը օգտակար է եղել և անցել կառուցողական մթնոլորտում՝ ընդգծելով, որ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և խաղաղության շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շուտով հանդիպում կլինի արտգործնախարարների մակարդակով»,-ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: