շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները իրականացվում են միմիայն ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդությամբ․ Աննա Նաղդալյանի արձագանքը Սլովակիայի ԱԳ նախարարի հայտարարությանը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները իրականացվում են միմիայն ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդությամբ․ Աննա Նաղդալյանի արձագանքը Սլովակիայի ԱԳ նախարարի հայտարարությանը

 

Նախ նշեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ղեկավարների միջև հանդիպումները իրականացվում են միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ: Այսպես է արձագանքել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Սլովակիայի ԱԳ նախարարի՝ Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների խեկավարների հանդիպում հյուրընկալելու հայտարարությանը։

“Իրապես, համանախագահների կողմից արվել է հանդիպում անցկացնելու առաջարկություն, ինչի մասին նշված է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նյույորքյան հանդիպման մեր հաղորդագրությունում, այնպես էլ՝ համանախագահների տարածաշրջան այցելության արդյունքով հաղորդագրությունում:  Նման հանդիպման մասին, ինչպես գիտեք, մենք հայտարարում ենք համաձայնեցված կարգով, և այդ սկզբունքը մենք չենք խախտելու”,- նշել է Նաղդալյանը:

Ավելի վաղ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը«Ամերիկայի Ձայն»-ին ասել էր, որ իր միջնորդությամբ Բրատիսլավայում մոտ ժամանակներս կանցնի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: