Հայաստանի արտաքին գերատեսչության բյուջետային սնումը եղել է շատ խնայողական. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանի արտաքին գերատեսչության բյուջետային սնումը եղել է շատ խնայողական և համեմատած՝ մեզ հետ համեմատելի երկրների հետ եղել է ընդգծված խնայողական։ Այս մասին այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով դեսպանների հարցին, նշեց, որ Հայաստանը ներկայումս էլ իրականացնում է դեսպանների համալրման գործընթաց, պատերազմական իրավիճակը գործընթացը մի փոքր դանդաղեցրել, սակայն չի կանգնեցրել: «Շարժը շարունակվում է, մենք մոտ մեկ ամիս հետ ընկանք, բայց որևէ դեպքում չկանգնեց»,- ասաց նա և նշեց, որ յուրաքանչյուր ուղղությամբ կառավարման մակարդակն ավելի կբարձրանա, պատասխանատվության սփռումն ավելի կամրապնդվի:


