հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չի դրել․ հերքում

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չի դրել․ հերքում

«Հայաստանի Պետհիմնարկների Արհմիություն» ֆեյսբուքյան էջում հայտարարություն է հրապարակել, որում նշվում է․ «Իրականում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չի դրել։

ՀԱՄԿ-ի գործադիր կոմիտեի դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում ՀԱՄԿ-ի նախագահը ներառել էր վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարության նախագիծ, սակայն գործկոմի 10 անդամների պահանջով հարցը հանվեց օրակարգից որպես կանոնադրությանը հակասող։ Չնայած դրան՝ նույն օրը Խորհրդի նիստի ժամանակ ՀԱՄԿ-ի նախագահն առաջարկեց նույն հայտարարությունը ընդգրկել արդեն Խորհրդի նիստի օրակարգում և, հաշվի չառնելով, որ առաջարկը չհավաքեց պահանջված թվով կողմ ձայներ, խախտելով կանոնադրությունը, ՀԱՄԿ-ի նախագահը հարցն ընդգրկեց օրակարգում։ Ի նշան բողոքի՝ 8 ճյուղային արհմիությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի արհմիության 5 ներկայացուցիչները լքեցին դահլիճը, և հայտարարությունը չընդունվեց քվորումի բացակայության պատճառով։ Սակայն որոշ ժամանակ անց ՀԱՄԿ-ի կայքում հայտնվեց նշված հայտարարության տեքստն արդեն նախագահ Էդուարդ Թումասյանի անունից, որը տարածվեց նաև ֆեյսբուքով՝ իբր Հայաստանի արհմիություններ կոնֆեդերացիայի հայտարարություն»,-նշվում է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: