երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանի ԱԳՆ-ն քիչ անց կարձագանքի Մամեդյարովին

Հայաստանի ԱԳՆ-ն քիչ անց կարձագանքի Մամեդյարովին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այսօր հրապարակվախ հարցազրույցում պնդումներ կան, որոնք անհապաղ հերքման կարիք ունեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Եթե այդ հերքումներն արագ չեն լինում, մենք պետք է ենթադրենք, որ Մամեդյարովը ճիշտ է ասում: Իսկ այնտեղ խոսվում է Արցախի Հանրապետության կարգավիճակի մասին՝ Ադրբեջանի կազմում:

Այս հարցերը պարզաբանում են պահանջում, ինչը պետք է տան իշխանությունները: Հույս ունեմ, որ դա առաջիկայում կլինի ու կլինի հստակ ձևակերպումներով»,-հավելել է նա:

Նշենք, որ PrimeNews.am-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը այսօր կարձագանքի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարություններին։ Դա տեղի կունենա ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի այսօրվա Ճեպազրույցի ժամանակ։

  • Կիսվել: