շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Իրանին՝ Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Իրանին՝ Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

«Անկեղծ ցավակցություններ ենք հայտնում Իրանի ժողովրդին և կառավարությանը՝ Շիրազ քաղաքի Շահչերաղ մզկիթում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որի հետևանքով անմեղ մարդիկ են զոհվել: Վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում», - ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի Twitter-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:

Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Շիրազ քաղաքի Շահչերաղ մզկիթում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով 20 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ:

  • Կիսվել: