ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում ձևավորվել են հումանիտար միջոցների հեռանկարներ. Լավրով

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում ձևավորվել են հումանիտար միջոցների հեռանկարներ. Լավրով

Ապրիլին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում ձևավորվել են մի շարք հումանիտար միջոցների հեռանկարներ։

Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, այսօր ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Այդ ժամանակ քննարկվել է պատանդների, զոհվածների մարմինների փոխանակման և լրագրողների փոխայցելությունների հնարավորությունները, որպեսզի փոքր-ինչ լիցքաթավի իրադրությունը և վստահության մթնոլորտ ստեղծվի»,- ասել է Լավրովը` հավելելով. «Լրագրողների գծով, որքան գիտեմ, երկխոսությունն ընթանում է, հույս կա: Իրավիճակը` պատանդ պահվող անձանց հետ կապված, պակաս լավատեսական է»։

  • Կիսվել: