Տիգրանաշենը Հայաստանի կադաստրի տեղեկագրքերում ՀՀ տարածք համարո՞ւմ է. կադաստրի կոմիտեի նախագահն այս հարցին հստակ պատասխան չտվեց
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հստակ չի ասում, որ Տիգրանաշենը հայկական է։
Լրագրողներն այսօր նրանից հետաքրքրվեցին՝ ի վերջո, Տիգրանաշենը ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ։
«Ես գրանցումների վերաբերյալ անգիր տեղեկատվություն չունեմ, բայց կա վարչատարածքայինի մասին օրենք, որտեղ կա Տիգրանաշեն բնակավայր, թե թաղամաս, չեմ հիշում, ինչ-որ ձևակերպում կա, բայց թե ինչ հիմքով է այդտեղ հայտնվել՝ առանձին առարկա է, իրավաբանների ուսումնասիրության հարց է»,- պատասխանեց նա։
Թովմասյանը չմեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե Արծվաշեն գյուղը, օրինակ, կարող է տեղաշարժվել՝ մի քիչ աջ, մի քիչ ձախ տարվի։
«Խոսքը եղել է լուծումների մասին, պարզաբանումներ հնարավոր կլինի տրամադրել, երբ որևէ լուծում վերջնական թղթի վրա կառաջարկվի»,- հավելեց Կադաստրի կոմիտեի ղեկավարը։



