հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը

Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը

Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությունը։

 Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:
 
«Իմ գործընկեր Կարեն Բրուտյանի հրավերով (խմբ. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ) հունիսի 2-ին և 3-ին կլինեմ Հունաստանի հետ բարեկամության և համագործակցության ամուր պատմական կապեր ունեցող Հայաստանում: Այցի շրջանակներում պաշտոնական հանդիպումներ կունենամ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի և իմ գործընկեր Կարեն Բրուտյանի հետ»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Նիկոս Խարդալիասը՝ տեղեկացնելով, որ հանդիպումներ են նախատեսված Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ինչպես նաեւ Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչների հետ:
 
Հունաստանի Հանրապետության ազգային  պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասը կայցելի նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք կմատուցի զոհերի հիշատակին:
 
Նախատեսված են նաև այցեր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, ինչպես նաև,  Պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններ:

  • Կիսվել: