Արագ շախմատի Մ-20 ԱԱ․ Հայ շախմատիստների արդյունքները
Հայաստանի ներկայացուցիչները հաջող են հանդես եղել արագ շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում, որն անցկացվել է Արաբական Միացյալ Էմիրություններում։
Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը և Ալեքս Սահակյանը 9 հնարավորից վաստակել են 7 միավոր և բաժանել ե 2-5-րդ տեղերը։
Լրացուցիչ ցուցանիշներով Ռոբերտ Փիլիպոսյանը զբաղեցրել է 4-րդ, իսկ Ալեքս Սահակյանը՝ 5-րդ տեղը։
Ալեքսը ներկայումս գտնվում է զինվորական ծառայության մեջ:
Առաջնությանը մասնակցել է նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը, որը 6 միավորով բաժանել է 10-16-տեղերը։



