շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Հայաստան» խմբակցությունը կմիանա՞ Չալաբյանի նոր նախաձեռնությանը. Օհանյանի պատասխանը

«Հայաստան» խմբակցությունը կմիանա՞ Չալաբյանի նոր նախաձեռնությանը. Օհանյանի պատասխանը

 «Հայաստան» խմբակցությունը պատրաստ է աջակցել բոլոր այն շրջանակներին և ուժերին, որոնք ազգային են ու կարող են համախմբել ընդդիմադիր դաշտը։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Հայ ժողովուրդը տեսել է, որ «Հայաստան» դաշինքը միշտ իր գործունեությունը ծավալել է ի շահ Հայաստանի Հանրապետության։ Մենք ամբողջ 2023 թվականին ասել ենք, որ ընդդիմադիր դաշտն ազատ է, «ՀայաՔվե» նախաձեռնությանն էլ մենք աջակցել ենք։ Այդ շրջանակներում մենք կողմնակից ենք բոլոր այն ուժերին, ովքեր ազգային են, համախմբելու են ընդդիմադիր դաշտը։ Մենք կաջակցենք ցանկացած նախաձեռնության, որն ուղղված կլինի մեր ազգային շահերի պաշտպանությանը»,– նշեց Օհանյանը։

Հարցին` այնուամենայնիվ «Հայաստան» խմբակցությունը կմիանա շարժմանը, նա շեշտեց` դեռ չեն քննարկել, դրանից հետո որոշում կընդունեն։

  • Կիսվել: