հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել. Միրզոյան

Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել. Միրզոյան

Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

՛՛Սա ոչ միայն Հայաստան-ԵՄ Գործընկերության կիրարկման զեկույցի և ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի համատեղ հայտարարության եզրակացությունն է, այլև ուղերձ, որը շեշտադրել ենք վերջին օրերին իմ այցերի ընթացքում՝ գործընկերներիս հետ Հաագայում, Փարիզում, Բրյուսելում և Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ:

Մենք համատեղ աշխատում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով նոր շոշափելի արդյունքներ գրանցելու համար՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: