երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Հայաստան է ժամանել Սերգեյ Լավրովը

Հայաստան է ժամանել Սերգեյ Լավրովը

 Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ  մասնակցում է Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը։

 ՌԴ նախարարի հայաստանյան այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետի և պետության նախագահի հետ, բանակցություններ արտաքին գործերի նախարարի հետ: Նախարարը նաև ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հավերժական կրակի մոտ։

  • Կիսվել: