ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Հայաքվեն» հանձեց բոլոր ստորագրությունները ԿԸՀ

«Հայաքվեն» հանձեց բոլոր ստորագրությունները ԿԸՀ

«Հայաքվե» նախաձեռնությունը 58 հազար ստորագրությունները հանձնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
 
«Մեր այս օրենսդրական նախաձեռնությանը միացած բոլոր քաղաքացիների ստորագրությունները պաշտոնապես հանձեցինք ԿԸՀ-ին: Սա երկար գործընթաց է, բայց օրենքով է սահմանված: Մենք դեռ ժամկետներից էլ շուտ ենք հանձնում: Մենք այս ընթացքում ստորագրությունները թվայնացրել ենք, պարզել ենք, թե որքան սխալ է եղել, մեր հաշվարկներով դրանք անգամ կես տոկոսը չի գերազանցում»,- նշեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
 
Նա վստահություն հայտնեց, որ ԿԸՀ-ն որևէ առիթ չի ունենա մերժել քաղաքացիներին:

  • Կիսվել: