երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հայաքվեի» այս նախաձեռնությունն անչափ կարեւոր է․ Սեյրան Օհանյան

«Հայաքվեի» այս նախաձեռնությունն անչափ կարեւոր է․ Սեյրան Օհանյան

«Հայաքվեի» այս նախաձեռնությունն անչափ կարեւոր է, որովհետեւ այստեղ նշված են այն բոլոր կարեւոր կարմիր գծերը, որոնք, ըստ էության, եւ ընդդիմության, եւ «Հայաստան» դաշինքի բոլոր քաղաքական ուժերի, եւ «Հայաստան» խմբակցության կարմիր գծերն են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միանալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Մենք դարեր ի վեր Արցախը տեսել ենք հայկական, պայքարել ենք առաջին պատերազմի ժամանակ Արցախի անկախության համար: Մենք չենք կարող Արցախի ժողովրդին թողնել միայնակ: Արցախը տասնյակ տարիներ եղել է Հայաստանի սահմանապահը, իր վրա է վերցրել բոլոր ծանրությունները: Այսօր Արցախը շրջափակման մեջ է եւ Արցախի հեռանկարը ինքնորոշման մեջ է: Նա պետք է լինի անկախ եւ մենք պարտավոր ենք այդ աջակցությունը ցուցաբերել»,-ասաց Օհանյանը բոլորին կոչ անելով միանալ այս նախաձեռնությանը:

 

 

  • Կիսվել: