կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«ՀայաՔվե»-ի նախագծի քննարկումը մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվեց

«ՀայաՔվե»-ի նախագծի քննարկումը մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվեց

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկու ամիս ժամկետով հետաձգվեց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենսդրական նախագծի քննարկումը։ Նախագծով առաջարկվում է քրեականացել Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղը որևէ այլ պետության կազմում ճանաչելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, ժխտելը։

Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն առաջարկեց դեմ քվեարկել նախագծին, քանի որ, ըստ նրա, նախագիծը որևէ այլ ավելացված արժեք չի պարունակում։

«Այս փաստաթուղթը բովանդակություն չի պարունակում»,- նշեց նա։

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց՝ ՔՊ-ն անպիտան իշխանություն է։

Մինասյանը առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել՝ լրամշակելու նպատակով։

Այսպիսով՝ նախագծի քննարկումը հետաձգվեց մինչև երկու ամիս ժամկետով։

Հիշեցնենք` «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար:

  • Կիսվել: