չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայագիտական առարկաների ուժեղացումն ու ուսումնասիրումը առաջնահերթություն է․ Արայիկ Հարությունյան

Հայագիտական առարկաների ուժեղացումն ու ուսումնասիրումը առաջնահերթություն է․ Արայիկ Հարությունյան

Հայագիտական առարկաների ուժեղացումն ու ուսումնասիրումը առաջնահերթություն է։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ հայ ինքնության հետ կապված հարցերը շատ կոնկրետ դրված են առարկայական չափորոշիչների վերանայման հիմքում եւ համարվում են առաջնահերթություն։ 

«Այդ հանձնարարականը տրված է, եւ դրա հետ կապված բոլոր շահարկումները որեւէ աղերս չունեն մեր մշակած ու իրականացվող ծրագրերի եւ մեր օրակարգում եղած բարեփոխումների հետ»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ 2020 թվականի բյուջեում զգալի ավելացել է արտերկրի հայագիտական կենտրոններում իրականացվող ծրագրերին հատկացվող միջոցները։

  • Կիսվել: