ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայ զինծառայողներին առևանգել են, ոչ թե գերեվարել․ Լիլիթ Մակունց

Հայ զինծառայողներին առևանգել են, ոչ թե գերեվարել․ Լիլիթ Մակունց

Հայ զինծառայողներին առևանգել են, ոչ թե գերեվարել։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Դա տեղի է ունենում այն պարագայում, երբ մեր բոլոր միջազգային գործընկերները պատշաճ գնահատական չեն տալիս, իրերն իրենց անուններով չեն կոչում:

Ես մեր բոլոր գործընկերներին կոչ եմ անում հստակ գնահատական, դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատամամբ: Մեր հանրության շրջանում ակնկալիք կա, որպեսզի ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ կերպով արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին: Այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների։

Հետագա բախումներից, լարումներից խուսափելու համար, այն անվտանգային համակարգը, որին մաս է կազմում Հայաստանը, միջազգային գործընկերները, ում անհնագստանցում է Հարավային Կովկասում տեղի ունեցող նման անթույլատրելի գործողություններն ու զարգացումները, Հայաստանի տարածքային ամբողջականության ինքնիշխան պետության նկատմամբ, պետք է հստակ գնատական ստանա»-ասաց նա:

Լիլիթ Մակունցը՝ դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին 20 րոպե ընդմիջում խնդրեց։

Հիշեցնենք՝ պաշտապանության նախարարությունը այսօր առավոտյան հայտնեց, որ  Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

  • Կիսվել: