շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանական զինված ուժերը շրջափակել ու գերեվարել են  ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող․ ՊՆ

Ադրբեջանական զինված ուժերը շրջափակել ու գերեվարել են ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող․ ՊՆ

Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Ինչպես  InfoPort.am-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, ռեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։

  • Կիսվել: